Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Լևոն Խեչոյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո

Լևոն Խեչոյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո
21.12.2013 | 15:32

Նախօրեին Գերմանիայի Դորտմունդ քաղաքից Երևան տեղափոխված արձակագիր Լևոն Խեչոյանն այժմ գտնվում է «Արմտեդ» բժշկական կենտրոնում, բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ նրան օդանավակայանից անմիջապես տեղափոխել էին այդ բժշկական կենտրոնը: Գրողի որդին՝ Վահե Խեչոյանը, irates.am-ին տեղեկացրեց, որ նպատակահարմար են գտել Լևոն Խեչոյանի հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում: Իսկ այս ընթացքում գրողին այցելել են ընտանիքին մոտ կանգնած անձինք:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ